Կառավարությունը նախատեսում է բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերակցությունը
ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրով ՀՀ կառավարությունը նախատեսում է զգալիորեն և շեշտակի բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերությունը:
Կառավարության ներկայացրած ծրագրի համաձայն՝ այդ նպատակով ներդրումային քաղաքականությունն իրականացվելու է երեք հիմնական ուղղություններով:
Մասնավորապես, Ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ինստիտուտների ամրապնդման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտն առկա միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, մինչև 2017 թվականի ավարտը կատարելագործել ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) գործունեությունը կարգավորող իրավական դաշտը, իսկ մինչև 2018 թվականի ավարտը մշակել պետություն-մասնավոր գործընկերության համար օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորումները:
Բացի այդ, կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտը կատարելագործել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությունը. իրագործել ՀՀ-ում որոշակի ներդրումների դիմաց՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու ծրագիրը:
Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականությունից դեպի «թիրախավորված» ռազմավարության քաղաքականության անցում կատարելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը քննարկել և առաջարկություններ ներկայացնել ընտրված թիրախային ոլորտներում (այդ թվում` մանածագործություն, հագուստի արտադրություն, կոշիկի արտադրություն) և ըստ գործունեության վայրերի աշխատատեղերի ստեղծումը խթանող հնարավոր արտոնությունների վերաբերյալ:
Միաժամանակ ծրագրով առաջարկվում է մինչև 2017 թվականի ավարտը զարգացնել ներդրումային ծրագրերի փաթեթների` միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և դրանց առաջմղման համար Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները և ապահովել այդ գործառույթի շարունակականությունը, մինչև 2017 թվականի ավարտը ամրապնդել Հայաստանի զարգացման հիմնադրամի կարողությունները «մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառմամբ՝ ներդրողների հետ աշխատանքի, ներդրումների ներգրավման և հետներդրումային սպասարկման ուղղությամբ, ինչպես նաև մինչև 2017 թվականի ավարտը մշակել տնտեսական դիվանագիտության կիրառական մոտեցումներ:
Նախատեսվում է նաև մինչև 2018 թվականի ավարտը մշակել համայնքային նշանակության մարզային ներդրումային ծրագրերի ֆինանսավորման գործուն մեխանիզմներ, մինչև 2018 թվականի ավարտը մշակել առաջատար վերազգային ընկերությունների հետ երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված հստակ ձևաչափեր և մեխանիզմներ, իսկ մինչև 2019 թվականի ավարտն ապահովել Հայաստանը ՏՀԶԿ ՕՈՒՆ Կարգավորումների սահմանափակման ինդեքսի վարկանիշում (OECD) ներառելուն, մինչև 2020 թվականի ավարտն էլ մշակել և իրագործել առնվազն 5 թիրախային ոլորտներում օտարերկրյա ներդրումների ներգրավման ռազմավարությունները:
Ստեղծարար և նորարարական բիզնեսների զարգացում, տեխնոլոգիական զարգացման խթանումով էլ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտը քարտեզագրել ՀՀ նորարարական էկոհամակարգը (քաղաքականություն(իրավական) դաշտ, կազմակերպություններ, ոլորտի զարգացման ծրագրեր, նորարարական բիզնես, կրթություն և հետազոտություններ), գույքագրել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները և դրանց տեխնոլոգիական կարողությունները:
Մինչև 2018 թվականի ավարտը կմշակվի նաև նորարարության զարգացման ռազմավարության և ճանապարհային քարտեզ՝ տնտեսության առանցքային ճյուղերում նորարար տեխնոլոգիաների ներդրումը խթանելու նպատակով, կներգրավվեն վերազգային առնվազն 2 կազմակերպություն՝ հետազոտություններ ու մշակումներ իրականացնող լաբորատորիաների ձևավորման նպատակով:
Ըստ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի՝ մինչև 2018 թվականի ավարտը կմշակվի և կներդվի առաջադեմ տեխնոլոգիական հիմքով արտադրություններին տրամադրվող աջակցության հատուկ մեխանիզմներ:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսության առաջընթաց, մրցակցային միջավայրի բարելավում. Տնտեսական ոլորտը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարությունը մտադիր է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 միլիոնի
- Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարության նոր ծրագրի առանցքում լայնամասշտաբ բարեփոխումներն են
- Նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան