Ֆրանսիայի խորհրդարանը կունենա հայազգի 3 պատգամավոր
«Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունից թվով միանգամից 3 ֆրանսահայեր պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ֆրանսիահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Այսօր ավելի քան կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքի պատմության մեջ նոր և մեծ էջ բացվեց։
Նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» կուսակցությունից թվով միանգամից 3 ֆրանսահայեր պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովում։
Նրանք են. Ժակ Մարիլոսյան ՝ Փարիզից, Դանիել Կազարյան ՝ Լիոնից, 30-ամյա Գիյոմ Կասբարյանը ՝ Շարտր քաղաքից։ Եվս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը,որի ամուսինն է հայազգի, ևս ընտրվել է Վիերզոն քաղաքից»: