Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պաշտոնապես սկսում են Brexit-ի բանակցությունները
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը այսօրվանից պաշտոնապես սկսում են Brexit-ի շուրջ բանակցությունները։ Հանրաքվեից գրեթե մեկ տարի է անցել (հունիսի 23), որի ժամանակ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ բանակցությունների համար պատասխանատու թիմը, որի ղեկավարն է Brexit-ի գործերով նախարար Դեյվիդ Դեվիսը, այսօր Լոնդոնից Բրյուսել է ուղևորվել եվրոպացի գործընկերների հետ հանդիպման համար։
Նախօրեին ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Դեվիսն ընդգծել է, որ չնայած խոսակցություններին, թե ԵՄ-ն պատրաստ է Բրիտանիայի՝ ԵՄ վերադարձի բանակցություններին, սակայն «կասկած չկա, որ Բրիտանիան կլքի ԵՄ-ն»։
«Այժմ սկսվում է դժվարին աշխատանք։ Մենք պետք է ապահովենք այդ գործարքը, որը պետք է լինի ի շահ Միացյալ Թագավորության բոլոր մասերի»,- հայտարարել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Քոլին Ֆերտը Brexit-ի պատճառով Իտալիայի քաղաքացիություն է հայցում
- Եվրամիությունը հունիսին հերթական գագաթնաժողովը կանցկացնի Brexit-ի շուրջ
- Անգելա Մերկել. Brexit-ի հարցում Մեծ Բրիտանիան պետք է ազատվի պատրանքներից
- Եվրախորհրդարանի ղեկավարը հայտարարել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին
- Brexit-ի կողմնակիցները և ընդդիմադիրները դուրս էին եկել բրիտանական քաղաքների փողոցներ
- Քաթարը Բրիտանիային 5 միլիարդ ֆունտ է խոստացել է Brexit-ից հետո
- Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին
- Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «կրկին կսիրահարվեն միմյանց». Յունկեր
- Brexit-ը կարող է գործարկվել մարտի 14-ին. ԶԼՄ-ներ
- Թերեզա Մեյն ուզում է Brexit –ից հետո հրաժարվել ԵՄ-ին 60 միլիարդ եվրո վճարելուց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան