ԵԱ. Այսօր ռինգ կմտնեն Հայաստանի հինգ բռնցքամարտիկները
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են տպավորիչ ելույթները: Պայքարի մեջ մտած հինգ բռնցքամարտիկները միայն հաղթանակներ են տարել և անցել են եկել 1/8 եզրափակիչ:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին քառորդ եզրափակչի համար կպայքարի մեր ընտրանու հինգ բռնցքամարտիկ, որից երեքը՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովը և 52 կգ՝ Նարեկ Աբգարյանը, կանցկացնեն առաջին մարտերը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
- Բռնցքամարտի հավաքականը մեկնել է Խարկով
- Հայտնի է Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի հավաքականի կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան