Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է
Մոտ մեկ ու կես ժամ առաջ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալ է տեղափոխվել վիրավորում ստացած զինծառայող Յուրի Արմենի Զաքարյանը: Լրագրողների հետ հանդիպմանը ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը հայտնեց, որ նա ունի գլխի թափանցող հրազենային վիրավորում:
«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Գիտակցությունը բացակայում է, գտնվում է ապարատային շնչառության տակ: Հետազոտությունների արդյունքներից ելնելով՝ վիրահատական միջամտության կարիք չունի»,-ասաց նա:
Գ. Հովհաննիսյանի խոսքով, Յուրի Զաքարյանը Ստեփանակերտի հոսպիտալում արդեն վիրահատվել է:
«Նա վիրավորվել է հունիսի 17-ին, մեզ մոտ տեղափոխվել է այսօր՝ հունիսի 19-ին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում
- ԱՆ. Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի
- Աչքի վնասվածք ստացած զինծառայողին վիրահատել են
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
- Արցախից երկու վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան