Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջան կատարած այցից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
«Համանախագահների այցի հիմնական նպատակն էր Մոսկվայում ապրիլի 28-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո քննարկել կողմերի դիրքորոշումը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերի վերաբերյալ, ինչպես նաև հակամարտության գոտում ընդհանուր իրավիճակը»,-ասված է ԵԱՀԿ պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:
Համանախագահները հունիսի 10-ին Երևանում հանդիպել են Սերժ Սարգսյանի, հունիսի 19-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Երկու մայրաքաղաքաներում էլ նրանք խորհրդակցություններ են ունեցել պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների հետ: Հունիսի 12-ին համանախագահները մեկնել են Ստեփանակերտ, հանդիպել փաստացի իշխանությունների հետ, այցելել են Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ՝ ներառյալ Զանգելան, Կուբաթլու, Լաչին, Քելբաջար շրջաններ: Բաքվում նրանք նաև հանդիպել են Ադրբեջանի՝ ղարաբաղյան համայնքի հետ: Բաքվում տեղի ունեցած բանակցություններում համանախագահները խորին անհանգստության են հայտնել Ադրբեջան իրենց այցի նախօրիեն հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ, ինչի հետևանքով շփման գծում զոհեր են եղել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ հորդորելով խուսափել հետագա իրավիճակի սրացումից: Համանախագահները միևնույն կոչով դիմում են Հայաստանի ղեկավարությանը և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին:
Նրանք կոչ են անում կողմերին շփման գծում և հայ-ադրբեջականան պետական սահմանին լարվածության նվազմանն ուղղված քայլեր ձեռնարկել:
Երկու մայրքաղաքներում համանախագահները կողմերին կոչ են արել խնդրի շուրջ վերսկսել բանակցությունները՝ դրսևորելով բարիդրացիական վերաբերմունք և քաղաքական կամք: Նրանք շեշտել են, որ սա տարածաշրջանի՝ հակամարտության կարգավորման գործում առաջընթաց ակնկալող ժողովրդին խաղաղություն պարգևելու միակ ուղին է:
Նախագահները վերահաստատել են քաղաքական երկխոսություն սկսկելու իրենց մտադրությունը խնդրի լուծման վիճահարույց հարցերին փոխզիջումային լուծում գտնելու համար:
Համանախագահները հուլիսի 3-ին կայցելեն Վիեննա՝ Մինսկի խմբի անդամներին զեկուցելու նպատակով: Նրանք նաև նախատեսում են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ՝ քննարկելու առաջիկա աշխատանքի ձևաչափը»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան