Մայիսին Արցախում ծնվել է 191 երեխա
2017 թվականի մայիսին Արցախի Հանրապետությունում գրանցվել է 191 ծնունդ և 125 մահ, բնակչության բնական աճը կազմել է 66 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից:
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ 2016թ. մայիս ամսում Արցախում գրանցվել է 204 ծնունդ և 104 մահ, բնակչության բնական աճը կազմել է 100 մարդ:
Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 53, ամուսնալուծությունների թիվը` 13:
Նշենք, որ ըստ ԱՎԾ-ի, 2016թ. մայիս ամսում հանրապետությունում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 23, ամուսնալուծությունների թիվը` 14: