ՊԵԿ. Նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը»
«Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը», ԵԱՏՄ երկրներից ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով կիրառել «հարկային պահեստ» ընթացակարգը»,-այս մասին հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստում:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացմամբ, ն երկայացվել է հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը:
«Մեզ հաջողվել է իրականացնել դեռևս 6-7 ամիս առաջ ներկայացված և ձեր հավանությանն արժանացած բարեփոխումների առաջին փուլը: Իսկ երկրորդ փուլով առաջարկվող միջոցառումներից երեքն արդեն կատարվել են»,-տեղեկացրել է ՊԵԿ նախագահը:
Կոմիտեի ղեկավարը կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ այս փուլում ևս համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի:
Ըստ աղբյուրի, ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև ՀԴՄ շահագործման կանոնների պատասխանատվության բարձրացման շուրջ: Մասնավորապես, առաջարկվել է կամայական դրսևորումների բացառման նպատակով ներդնել հսկիչ գնումների գործընթացի տեսանկարահանման մեխանիզմ:
Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ հետևողական է լինելու ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցում. «Գործընթացը պետք է պարտադիր լինի բոլորի համար, առանց որի անհնարին է բիզնեսով զբաղվելը»:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնյաների ազգականները բարձր պաշտոններ են ստանում ՊԵԿ-ում. «Հրապարակ»
- Վ. Հարությունյան. ՊԵԿ-ում պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը
- ՊԵԿ. Հսկողություն է իրականացվում ՌԴ արտահանվող գյուղմթերքի նկատմամբ
- ՊԵԿ նախագահը՝ կրճատումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին