Հրաչյա Չանդիրյան. Լև Սարգսյանի մկանները քարացել էին
«Մեր ջրացատկորդների արդյունքը բավարար եմ համարում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը՝ գնահատելով մարզիկների մրցելույթները Եվրոպայի առաջնությունում։
Մարզիչը դժգոհ չէ, բայց գիտի՝ իր սաներն ավելին կարող էին:
«Վլադիմիրն անհատական աշտարակացատկում իր վեց ցատկերից մեկը ձախողեց։ Եթե լավ կատարեր՝ կարող էր երեք հորիզոնականով ավելի բարձր տեղ զբաղեցնել։ Նախնական փուլում Վլադիմիրն ավելի բարձր միավորներ էր վաստակել»,-ասել է նա:
Հ. Չանդիրյանը նշել է, որ նույն մրցաձևում Լև Սարգսյանն անհաջող ելույթ է ունեցել և եզրափակիչ դուրս չեկավ։
«Պատճառն այն է, որ Լևի մկանները քարացել էին։ Նա նույնիսկ չէր կարողացել նախավարժանք կատարել։ Իսկ սինքրոն ցատկում տղաներին խանգարեց Ազատի վնասվածքը»,- ասել է Հրաչյա Չանդիրյանը։
Կիևում կայացած Եվրոպայի առաջնությունում 10 մ աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը 9-րդն տեղն էր զբաղեցրել, իսկ սինքրոն ցատկում Հարությունյան եղբայրները 6-րդն էին։
Հարակից հրապարակումներ`
- Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի Եվրոպայի առաջնությունում
- Ջրացատկորդ Հարությունյան եղբայրներն արծաթե մեդալ են նվաճել Մադրիդի «Գրան Պրի»-ում
- «Գրան Պրի»-ի խաղարկությունում հայ ջրացատկորդներն արժանացել են արծաթե մեդալի
- Ջրացատկորդ Հարությունյանները կմասնակցեն Մադրիդի «Գրան Պրիին»