Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են։ Գազետա.ռու-ն հաղորդում է, որ Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,19%-ով՝ կազմելով 44,55 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,16%-ով՝ հասնելով բարելի համար 47,21 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին