Թուրքիայում զինվորների սննդային թունավորման գործով ձերբակալվել է 24 հոգի
Թուրքիայի Մանիսա նահանգի նահանգապետ Մուստաֆա Հաքան Գյուվենչերը հայտարարել է, որ հունիսի 16-ին տեղի ուսումնական զորամասերից մեկում գրանցած սննդային թունավորման հետևանքով այս պահին հոսպիտալացված է 17 զինվոր:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա տեղեկացրել է, այդ գործով ձերբակալվածների թիվն արդեն հասել է 24-ի:
«Զինվորների առողջական վիճակը լավ է: Հնարավոր է վաղը առավոտյան նրանք դուրս գրվեն»,-ասել է նահանգապետը:
Հիշեցնենք, որ սննդային թունավորման հետևանքով տուժել էր 85 զինվոր: Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տված Գյուվենչերը ավելի վաղ հայտնել էր, որ զինվորների վիճակը նորմալ է, սակայն ելնելով նահանգում գրանցված նախորդ թունավորումների փորձից` նրանք դեռևս կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ:
Հավելենք, որ թունավորման հետ կապված Մանիսայի պատգամավոր Մազլում Նուրլուն պահանջել է լուրջ հետաքննություն անցկացնել: Հավանականությունը մեծ է, որ իրար հաջորդող թունավորման դեպքերը սադրանք լինեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին