Կառավարությունը մտադիր է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 միլիոնի
Հայաստանի կառավարությունը նպատակ ունի 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի և միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի:
Կառավարության՝ հրապարակված ծրագրի համաձայն, նպատակին հասնելու համար կառավարությունը նախատեսում է իրականացնել շարք միջոցառումներ: Օրինակ, նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտն իրականացնել մի շարք նպատակային շուկա հանդիսացող երկրների քաղաքացիների համար Հայաստան առանց արտոնագրի մուտքի ռեժիմի սահմանում կամ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում, ինչպես նաև զբոսաշրջային տրանսպորտային միջոցների համար սահմանային անցման դյուրացում:
Կառավարության ծրագրի համաձայն, մինչև 2018 թվականի ավարտը պետք է սահմանել զբոսաշրջային ծառայությունների նկատմամբ որակական նոր պահանջները և ներդնել դրանց ապահովման մեխանիզմները, մինչև 2019 թվականի ավարտը ներդնել զբոսաշրջության ռեգիստրը:
Հայաստանի ճանաչելիությունն ակտիվացնելու, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումն ապահովելու, վիճակագրական տեղեկատվական համակարգը կատարելագործելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել և ընդունել «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությունը՝ 2018 թվականին ապահովելով դրա իրականացումը, ինչպես նաև 2017-2022 թվականների ընթացքում պետական աջակցություն ցուցաբերել ՀՀ մարզերում ամենամյա ավանդական փառատոների, տոնակատարությունների և այլ զբոսա-շրջային միջոցառումների կազմակերպմանը:
Ոլորտի զարգացման համար կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականի ավարտն ընդունել էկոտուրիզմի զարգացման հայեցակարգը:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը:
Հարակից հրապարակումներ`
- Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հիացած են հայկական ճարտարապետությամբ
- ԱԺ-ն հունիսի 21-ին նիստ կգումարի
- ՀՀ վարչապետ. «Հայկական Գյուղ» թաղամասի կառուցապատման ծրագիրը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը
- «Ուզում ես երջանկությունից լացել». Ռուս զբոսաշրջիկն այցելել է Տաթև ու Գանձասար
- Ենոքավանը կդառնա էքստրեմալ զբոսաշրջության կենտրոն
- Իսրայելցի զբոսաշրջային օպերատորները ծանոթանում են Հայաստանին
- Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 18.2%-ով
- Երևանը ռուսաստանցիների համար այս ամռան ամենաէժան զբոսաշրջային ուղղություններից է
- Ապրիլին մոտ 45 տոկոս զբոսաշրջային աճ է եղել. Զեյթունցյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում