«Երկիր Ծիրանի» խմբակցության Երևանի ավագանու երեք անդամներն անվստահություն են հայտնել մյուս երկուսին
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները նախօրեին անցկացրել են նիստ, որին մասնակցել են խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, քարտուղար Մարինա Խաչատրյանը և անդամ Սոնա Աղեկյանը:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայության հաղորդմամբ, նիստի օրակարգում ընդգրկված է եղել Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիևին անվստահություն հայտնելու և նրանց Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներից հետ կանչելու հարցերը: Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը: