Ամերիկյան օդուժն առաջին անգամ սիրիական ռազմական ինքնաթիռ է խոցել
Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ուժերը սիրիական օդուժին պատկանող կործամիչ ինքնաթիռ են խոցել:
«BBC»-ին հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Ռաքքա շրջանի Էս-Սաուրա քաղաքի մոտակայքում:
Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Սիրիայի իշխանությունների հայտարարությունում նշվում է, որ դա վտանգավոր հետևանքներ է ունենալու ահաբեկչության դեմ պայքարի գործում:
Իրենց հերթին, ամերիկացի զինվորականները պնդում են, որ սիրիական ռազմական ինքնաթիռը ռումբեր է նետել ապստամբների ջոկատի մոտակայքում, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, ինչից հետո էլ այն կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին