Աչքի վնասվածք ստացած զինծառայողին վիրահատել են
Հունիսի 17-ին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայող Մյասնիկ Հովհաննիսյանը ենթարկվել է աչքի վիրահատության։ Նրա վիճակն այս պահին գնահատվում է կայուն, նա շարունակում է բուժում ստանալ և մանրակրկիտ բուժզննում անցնել: Panorama.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեցին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից։
«Բորբոքում և թարախային արտադրություն չկա, ուղղակի հիվանդին երկարատև բուժում է անհրաժեշտ։ Խնդիրներ երկու աչքերում էլ եղել են, սակայն վիրահատվել է մեկը։ Մի աչքից շատ մանր օտար մարմիններ են դուրս բերվել, վիրահատված աչքում ևս հայտնաբերվել է ցանցաթաղանթին կպած ներակնային օտար մարմին։ Վիրահատությունից մեկ ամիս անց տեսողությունը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա։ Հույսեր կան»,- փոխանցեցին բուժհաստատսությունից։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
- Արցախից երկու վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին