Թալիշում պատրաստ է նոր կառուցվող բնակարանների և դպրոցի նախագիծը
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի մոտ խորհրդակցության օրվա թեման Թալիշում կատարվող աշխատանքներին էր վերաբերում: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ա պրիլյան առճակատման ընթացքում հրետակոծված ու գրեթե հիմնահատակ ավերված Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը:
Քաղաքաշինության նախարարը Կապիտալ շինարարության վարչության անձնակազմի հետ քննարկել է հրետակոծված բնակարանների վերանորոգման-վերակառուցմանն ուղղված մի շարք հարցեր, տեխհսկիչներին տվել համապատասխան հանձնարարականներ` առաջիկայում վերանորոգման -վերակառուցման համար նախատեված առայժմ 16 բնակարանների գույքագրման, չափագրման և նախահաշվարկի ուղղությամբ:
Ըստ աղբյուրի, Թալիշում առայժմ ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, պատրաստ է նոր կառուցվող բնակարանների և դպրոցի նախագիծը, իսկ մանկապարտեզում` ներկայումս կատարվում է հողային աշխատանքներ, որից հետո` կիրականացվի հիմքի կառուցումը: Տեղամասում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն է աշխատում:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել. «Իրավունք»
- Թալիշի վերականգնման ծրագիր չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր. Արայիկ Հարությունյան
- Թալիշի բերքը կհավաքեն թալիշցիները, այլ ոչ թե ուրիշները. Վիլեն Պետրոսյան
- Արցախի նախագահը ծանոթացել է Թալիշում իրականացվող աշխատանքներին
- Թալիշը վերականգնելու նպատակով հիմնադրամ կբացվի
- Թալիշը Արցախի դարպասն է և պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի դարպասը կանգուն լինի. Թալշցիների կոչը համայն հայությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան