Թուրքիայում 2 ամսում զինվորների զանգվածային թունավորման 3-րդ դեպքն է գրանցվել
Թուրքիայի Մանիսա նահանգի ուսումնական զորամասերից մեկում հունիսի 16-ի ընթրիքից հետո 85 զինվորի մոտ սննդային թունավորման դեպք է գրանցվել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, սրտխառնոցի ու փսխման գանգատներով զորամասի բուժկետ դիմած 85 զինվորներից 69-ը շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Մանիսայի քաղաքային և Մերքեզեֆենի հիվանդանոցներ:
Դեպքի վերաբերյալ պարզաբանումներ տված Մանիսայի նահանգապետ Մուսթաֆա Հաքան Գյուվենչերը հայտնել է, որ զինվորների վիճակը նորմալ է, սակայն ելնելով նահանգում գրանցված նախորդ թունավորումների փորձից` նրանք դեռևս կշարունակեն մնալ բժիշկների հսկողության տակ:
Դեպքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկած ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Մանիսայի պատգամավոր Մազլում Նուրլուն պահանջել է լուրջ հետաքննություն անցկացնել դեպքի վերաբերյալ և արդյունքների մասին տեղեկացնել հասարակությանը: Նուրլուի խոսքով, հավանականությունը մեծ է, որ իրար հաջորդող թունավորման դեպքերը սադրանք լինեն:
Աղբյուրը հիշեցնում է՝ մայիսի 23-ին Մանիսայի 1-ին համազորային ուսումնական բրիգադի մեկ այլ զորամասում տեղի ունեցած սննդային թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր 1049 զինվոր, որոնցից մեկը մահացել էր:
Դեպքից 4 օր հետո` մայիսի 27-ին էլ ժանդարմերիայի զորամասերից մեկում տեղի ունեցած թունավորման հետևանքով հոսպիտալացվել էր ժանդարմերիայի 70 ծառայող:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին