Բրիտանիայի ՆԳՆ չի բացառում, որ Լոնդոնում տեղի ունեցածը ահաբեկչություն է
Լոնդոնում մզկիթի այցելուների վրա հարձակումը կարող է ահաբեկչություն լինել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ամբեր Ռադը՝ հավելելով, որ ներկայում հետաքննությունը շարունակվում է։
«Միջադեպը հենց սկզբից հետաքննվել է որպես հնարավոր ահաբեկչություն։ Մենք պետք է ոստիկանությանը հնարավորություն տանք ուսումնասիրել բոլոր փաստերը։ Այժմ մենք կարծում ենք, որ այս միջադեպը, ենթադրաբար, ահաբեկչություն է»,- ասել է Ռադը Sky News-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել էր, որ ոստիկանությունը միջադեպն ուսումնասիրում է որպես հնարավոր ահաբեկչություն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան