Հայաստանում ապաստան խնդրողները հիմնականում Սիրիայի, Ուկրաինայի, Իրաքի քաղաքացիներն են
Հայաստանից ապաստան խնդրելու նպատակով այս տարի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 52 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը:
Նրա խոսքերով՝ ապաստան հայցողների բացարձակ մեծամասնությունը հայեր են, գերակշիռ մասը՝ Սիրիայի քաղաքացիներ: Ապաստան հայցում են նաև Իրաքի, Ուկրաինայի քաղաքացիները:
Պետրոս Աղաբաբյանը հայտնեց, որ երբ տարածաշրջանային երկրներում իրավիճակը լարվում է, Հայաստանում ապաստան խնդրելու դիմումների քանակը մի քանի անգամ մեծանում է: Օրինակ՝ 2010 թվականին ստացել են ընդամենը 68 դիմում, 2012թ-ին՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով, դիմումները երեք անգամով ավելացել են՝ կազմելով 320:
Միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետը տեղեկացրեց, որ երբ քաղաքացին ապաստան է հայցում, ապա նրան ժամանակավոր տեղավորում են հատուկ կացարանում, տրամադրվում են սնունդ, հիգիենայի պարագաներ: Այնտեղ նա մնում է մինչև դիմումի քննումը: Եթե մերժումից հետո դատական կարգով հարցը բողոքարկվում է, ապա նա շարունակում է մնալ այդ կացարանում: Նշվեց նաև, որ ապաստան հայցողներին տրամադրվում է հանրային պաշտպանի ծառայությունից անվճար օգտվելու իրավունք:
Պետրոս Աղաբաբյանը հայտնեց նաև, որ փախստականի կարգավիճակ ստանալուց հետո անձն արդեն հաստատվում է Հայաստանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան