Կայծակը հարվածել է Ստամբուլ-Թբիլիսի ինքնաթիռին
Atlasglobal ավիաընկերության Ստամբուլից Թբիլիսի ուղևորվող ինքնաթիռին հարվածել է կայծակը: russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին ԶԼՄ-ներին պատմել է ինքնաթիռի ուղևորներից մեկը:
«Թռիչքից 15-20 րոպե անց բոլորը նկատել են վառ լույս, և կայծակը հարվածել է ինքնաթիռին: Դրանից հետո խնդիրներ են առաջացել կառավարման հետ: Օդաչուն որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան»,- ասել է ականատեսներից մեկը:
Մեկ այլ ուղևոր նշել է, որ տուժածներ չկան, բայց ինքնաթիռը վնասվել է, «և հենց այդ պատճառով որոշվեց վերադառնալ օդանավակայան»:
«Ռիա նովոստին» գրել է, որ Ստամբուլ-Թբիլիսի թռիչքը մի քանի ժամ ուշացումով է իրականացվել:
Աթաթուրքի օդանավակայանի մամուլի բաժնից հայտնել են, որ ինքնաթիռի ուշացման պատճառը եղել է անբարենպաստ եղանակը: