Տուլայում վթարված միկրոավտուբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել
Տուլայի շրջանում վթարի ենթարկված երթուղային միկրոավտոբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:
«Ուղևորափոխադրումն իրականացվել է «Իվեկո» մակնիշի մեքենայով։ Այն պատկանել է «Քոչար տրանս տուր» ՍՊ ընկերությանը»,-այս պահին ունեցած տվյալները փոխանցեցին նախարարությունից:
Հիշեցնենք, որ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվում են: Կանոնավոր ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթող ընկերությունները:
Այս տարվա ընթացքում՝ հունիսի առաջին տասնօրյակը ներառյալ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ կազմվել է 80 արձանագրություն, որից 13-ը՝ ընթացիկ ամսում:
Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ դեպի Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից: Դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպման համար հայտարարված մրցույթում ընտրվել են լավագույն 11 ընկերությունները, որոնք ներկայացրել են մեծ տեղատարողությամբ, հարմարավետ և ուղևորափոխադրման չափանիշներին համապատասխանող ավտոբուսներ և փորձառու վարորդներ:
«Կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ»,- խորհուրդ էին տվել նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Տուլայի վթարից տուժած հայերից երեքի առողջական վիճակը միջին ծանրության է
- Տեսչության պետ. Միջպետական ոչ կանոնավոր փոխադրում իրականացնողներին ամբողջությամբ վերահսկել չենք կարող
- Երեկ վթարի ենթարկված ավտոբուսի սեփականատերը վերջերս տուգանվել էր. ՀԺ
- Բալայան. Վորոնեժում տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից
- Մոսկվա-Երևան ավտոբուս է վթարի ենթարկվել
- Միջպետական ուղևորափոխադրում իրականացնող վարորդն 8 ժամից ավելի մեքենա վարելու իրավունք չունի. նախարար
- Ռուսաստան մեկնողներին նախարարությունը հորդորում է օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից
- Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կմտնեն օրինական դաշտ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին