Տնտեսություն 11:05 20/06/2017 Հայաստան

Մինչև իմ ուսանողն այս երկրում իր տեղը չգտնի, ես որևէ ծրագրի չեմ հավատա. տնտեսագետ

Այս տարի տնտեսական աճ ապահովելու համար կան դրական սպասումներ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

«Եւ օբյեկտիվ, և սուբյեկտիվ տեսանկյունից կան դրական զարգացումներ: Ես դա կվերագրեի կառավարության գործելաոճին, նոր աշխատաոճին: Բացի այդ, գլոբալ առումով մենք տեսնում ենք զարգացման որոշակի միտումներ, որոնք չեն կարող իրենց ազդեցությունը չթողնել Հայաստանի վրա»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այդ ամենը, բնականաբար, չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսության աճի վրա:

2017 թվականին, պետական բյուջեի նախագծի համաձայն, սպասվում է ՀՆԱ-ի 3,2 տոկոսանոց իրական աճ, ինչը Թաթուլ Մանասերյանը իրատեսական է համարում, բայց միևնույն ժամանակ ճիշտ չի համարում, որ նման շեմ է սահմանվում:

«Դա այն թիվը, այն նպատակը չէ, որ մենք դնում ենք մեր առջև: Չի կարելի այդպիսի նպատակներ դնել: Ես կողմ եմ նրան, որ դրվեն բարձր նպատակներ և, եթե դրանք չիրագործվեն, այդուհանդերձ, մեզ ավելի առաջ կտանեն, քան ցածր նշաձող սահմանելը»,- նշեց Թաթուլ Մանասերյանը: 

Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ 2017-2022 թթ. Հայաստանի կայուն զարգացումը երաշխավորող գործունեության ծրագրին, որի համաձայն՝ նախատեսվում է տարեկան ապահովել 5 տոկոս տնտեսական աճ, տնտեսագետն ասաց, որ դա նույնպես իրատեսական ծրագիր է, մենք ունենք այդ պոտենցիալը, բայց կառավարության նախորդ ծրագրում կան բազմաթիվ դրույթներ, որոնք կյանքի չեն կոչվել:

«Միգուցե ասեն, թե կարճ ժամանակ է անցել, բայց այդ ուղղությամբ քայլեր չեն արվել: Դա վերաբերում է և երիտասարդությանը, և գիտությանը: Առանց գիտության ոլորտի բարեփոխման՝ ուղղակի չեմ հավատում մնացած բարեփոխումներին: Քանի դեռ այնտեղ այդ բարքերն են, որոնք խոչընդոտում են Հայաստանի տնտեսության զարգացմանը, քանի դեռ երիտասարդները չունեն ռեալ հնարավորություններ իրենց գիտելիքները իրացնելու, ես կարծում եմ, որ այդ ամենն առ ոչինչ է: Միայն խոսքերով չի կարելի տնտեսություն զարգացնել»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը:

Միաժամանակ  նա նշեց, որ թե կառավարությունում, թե տարբեր պետական կառույցներում կան երիտասարդներ, որոնք ապաշնորհ են. «Ես չեմ կարծում, որ նրանք այն մարդիկ են, որոնք կարող են տնտեսությունն առաջ տանել, բայց, ցավոք սրտի, նրանց վստահվել է կարևոր ոլորտներ: Մինչև արմատապես փոփոխություններ տեղի չունենան, ոչ միայն ներկայիս կառավարությունը, այլև որևէ կառավարություն, չի կարող հաջողության հասնել»:

Ըստ նրա՝ միայն կառավարության ղեկավարով հնարավոր չէ իրավիճակ փոխել: Տնտեսագետի խոսքերով՝ այսօր որոշ նախարարությունների օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) զրո է, դրանց աշխատանքը կարող է անել ընդամենը մեկ բաժին՝ 3-4 հոգուց բաղկացած:

«Այդ հանդուրժողականությանը պետք է վերջ տալ: Հանդուրժողականությամբ երկիր չեն կառուցում»,- հավելեց նա:

Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ մինչև իր ուսանողն այս երկրում իր տեղը չգտնի, գիտության ասպարեզում ներգրավված չլինի, ինքն այդ մասին մշտապես բարձրաձայնելու է. «Ամոթ չէ կրկնելը, ամոթ է չանելը, սուտ կենացների մակարդակով խոսքեր ասելն ու չկատարելը, ամոթ է այդ բիձուկներին ակադեմիայում թողնել, որոնք ոչ միայն վնաս են հասցնում գիտությանը, այլ նաև երկրին, մարդկանց հավատին: Մի՞թե ռիսկ չեն անում նրանց տեղից հանեն ու երիտասարդներին դնեն, սա նշանակո՞ւմ է, որ մենք որևէ ներուժ չունենք ու 80-90 տարեկանները պետք է ղեկավարեն, իսկ երիտասարդներն էլ թողնեն գնան խոպան: Եթե այսպես պետք է շարունակեն, ապա ես որևէ ծրագրի չեմ հավատում»:

Ըստ նրա՝  պետությունը ի վերջո պետք է հասկանա, որ երիտասարդները պետք է ղեկավարեն գիտությունը, իսկ տարիքն առած պրոֆեսորները Գիտությունների ակադեմիայում կարող են աջակցել երիտասարդներին՝  լինելով խորհրդատուի կարգավիճակում:

Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝  իրենց վերաբերմունքով գիտություն ղեկավարողներն երիտասարդներին «վտարել» են երկրից, մինչդեռ նրանք այսօր Սիլիկոնյան հովտում «աստղեր են դարձել», որոնց անունով բացառիորեն երդվում են իրենց ընկերությունների ղեկավարները:

«Բազմաթիվ երիտասարդներ դրսում կրթություն ստանալուց հետո երազանքներով գալիս են հայրենիք, բայց այստեղ ևս մեկ անգամ ջարդվում են, քանի որ 80-90 տարեկանները հարկ չեն համարում իրենց տեղը զիջել նրանց: Բնականաբար,  դրանից հետո այդ երիտասարդներն այլևս չեն վերադառնա Հայաստան: Սա է ամենամեծ ցավը, որն այլևս չի կարելի հանդուրժել»,-   եզրափակելով խոսքն ասաց Թաթուլ Մանասերյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}