ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում Մովսես Հակոբյանին կփոխարինի Օնիկ Գասպարյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կադրայինի նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից և նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
«Ըստ ամենայնի՝ հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ: Հավելենք, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է N բանակային կորպուսի հրամանատար»,-մեկնաբանել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա