Կոնվերս Բանկը սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ
Կոնվերս Բանկը՝ հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5 տոկոս cashback:
«Կոնվերս Բանկը կարևորում է հաճախորդներին որակյալ և մատչելի ծառայությունների տրամադրումը և խրախուսում է անկանխիկ գործարքների աճը: Բանկն այդ նպատակով արդեն իսկ համագործակցում է Հայաստանի առևտրի և ծառայությունների ոլորտի մի շարք ընկերությունների հետ՝ ՀՀ տարածքում անկանխիկ գնումների դեպքում Բանկի քարտապաններին հնարավորություն ընձեռելով օգտվել 10-50 % զեղչերից, ինչպես նաև բոնուսային, cashback ակցիաների հնարավորություններից»,-այս մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Զուգահեռաբար, Կոնվերս Բանկը իր քարտապաններին մինչև 25 տոկոս զեղչ է առաջարկում Վրաստանում՝ գործընկերների ցանցում:
«Այն հաճախորդները, որոնք կնախընտրեն ամառային հանգիստն անցկացնել Թբիլիսիում, Կոնվերս Բանկի քարտերով վճարումներ կատարելով բանկի գործընկերների ցանցում՝ կստանան 5-25% զեղչ»,- հայտնում են Բանկից՝ հավելելով, որ Վրաստանում ընտրվել են այն վայրերը, մասնավորապես՝ այն հյուրանոցներն ու ռեստորանները, որոնք մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի հարմավետ կդարձնեն բանկի հաճախորդների ճամփորդությունը:
Ակցիաների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ benefits.conversebank.am և benefits.conversebank.am
Հարակից հրապարակումներ`
- Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկից
- Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվել է Էռնեկյան դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը
- Կոնվերս Բանկ. Էռնեկյան դպրոցի սաներին կաջակցենք նաև դպրոցն ավարտելուց հետո
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում
- Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ
- Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով
- Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին
- Սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից
- Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը