ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել է Մոլդովայի ներկայացուցչին և մտել քառորդ եզրափակիչ։
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հավաքականի մյուս բռնցքամարտիկները՝ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 69 կգ Վլադիմիր Մարգարյանը, 49 կգ Արթուր Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը պարտություն են կրել։
Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի չորս ներկայացուցիչ: Այսօր ռինգ կելնեն և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱ. Այսօր ռինգ կմտնեն Հայաստանի հինգ բռնցքամարտիկները
- Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
- Բռնցքամարտի հավաքականը մեկնել է Խարկով
- Հայտնի է Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի հավաքականի կազմը