ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ. 2016-ի ապրիլին ԼՂ հակամարտության սրման հետևանքով ավելի քան 2000 մարդ տեղափոխվեց Հայաստան
Նախորդ տարվա ապրիլին ղարաբաղյան հակամարտության սրման արդյունքում ավելի քան երկու հազար մարդ Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել էին Հայաստան: Փախստականի համաշխարհային օրվա և «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:
Նա նշեց, որ նրանց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ էին, իսկ տղամարդիկ մնացել էին՝ պաշտպանելու իրենց տները կամ մասնակցելու գործողություններին: Հայաստան եկածներից շատերը կացարան գտան իրենց բարեկամների կամ ընտանիքի ընկերների մոտ, ովքեր, նրա խոսքով, հիմականում պատկանում են հասարակության ցածր խավին:
Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ ՄԱԿ-ի ՓԳ-ին տպավորել է տեղահանված անձանց ցուցաբերած աջակցության և հյուընկելության մակարդակը, հասարակության բոլոր շերտերում հյուրընկալության բարձր մակարդակ են արձանագրել: Նա նաև նշեց, որ իրավիճակը դրդել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ին անհապաղ ներգրավվածություն ցուցաբերել: ՄԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ ՄԱԿ ՓԳՀ գործադիր կոմիտեի ամենամյա հանդիպմանը Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչության արագ և արդյունավետ մարդասիրական արձագանքը, որը անմիջապես հասավ կարիքավոր անձանց՝ առաջարկելով նպատակային առաջնային օգնության պարագաները և շատ կարճ ժամանակահատվածում տրամադրեց դրամական աջակցություն առավել կարիքավոր անձանց»:
ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի խոսքով, ԼՂ-ի տեղահանված անձանցից շատերը ի վիճակի եղան վերադառնալ. 2016 թ. վերջին 573 անձ (172 ընտանիք), հիմնականում հակամարտությունից տուժած գյուղից՝ Թալիշից, շարունակում են մնալ տեղահանված, քանի որ Թալիշը դեռ անվտանգ չէ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ապաստան խնդրողները հիմնականում Սիրիայի, Ուկրաինայի, Իրաքի քաղաքացիներն են
- Հայաստանում ապրող սիրիահայերն ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ բանվորությունից մինչև արվեստ, գիտություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան