Կառավարության նոր ծրագիրն էապես տարբերվում է մնացած ծրագրերից իր ոճով, մոտեցմամբ. Վ.Բաղդասարյան
«Կառավարության ծրագիրը բավականին բազմաբովանդակ է, ներառված են բոլոր ոլորտները: Ինձ թվում է՝ բավականին կանխատեսելի, իրականացնելի, հավակնոտ ծրագիր է, բավականին մանրակրկիտ, ըստ ոլորտների, բաժանված տարեթվերի»,- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կառավարության անդամների և ՀՀԿ-ականների հանդիպման ավարտից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության գործունեության 2017-2022 թթ․ ծրագիրը, որը վաղը ներկայացվելու է ԱԺ արտահերթ նիստում:
Վ. Բաղդասարյանի խոսքով, ծրագիրը պետք է իրականացվի թիմային աշխատանքի արդյունքում:
«Վարչապետը վստահությամբ պատրաստակամության է հայտնում կառավարության կողմից, որ պատրաստ են իրականացնելու թվային տվյալները, որոնք ներկայացած են ծրագրում»,- նշեց նա՝ հավելելով, որ բավականին հաջողված ծրագիր է, էապես տարբերվում է նաև մնացած ծրագրերից իր ոճով, մոտեցմամբ:
Վ. Բաղդասարյանն ասաց, որ ծրագրով նախատեսվում է պարբերաբար 5 տոկոս տնտեսական աճ, արտահանման և ծառայությունների գծով ՀՆԱ-ի նկատմամբ 40-45 տոկոս աճ, նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճ, աղքատության 12 տոկոսի կրճատում:
Նա նշեց, որ հինգ տարի անց Հայաստանը կլինի այնպիսին, ինչպեսին ներկայացված է ծրագրում. «Այս պարագայում կունենանք աճողական Հայաստան»:
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» խմբակցության անդամների հետ քննարկվել է կառավարության ծրագիրը
- Կառավարության ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով
- Կառավարությունը նախատեսում է բարձրացնել օտարերկրյա ներդրումներ/ՀՆԱ-ի հարաբերակցությունը
- Տնտեսության առաջընթաց, մրցակցային միջավայրի բարելավում. Տնտեսական ոլորտը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարությունը մտադիր է տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել 3 միլիոնի
- Մշակութային քաղաքականությունը՝ կառավարության 2017-2022 թթ. ծրագրում
- Կառավարության նոր ծրագրի առանցքում լայնամասշտաբ բարեփոխումներն են
- Նախատեսվում է տնտեսական աճ՝ տարեկան 5 տոկոս, նվազագույն աշխատավարձի աճ՝ 25%. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին
- Կառավարության նոր ծրագիրն իր հստակությամբ, չափելիությամբ տարբերվում է նախորդներից. Ա. Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան