ԱՆ. Տուլայի վթարից տուժածների մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի կոտրվածքներ
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած Հայաստանի 3 քաղաքացին շարունակում են բուժում ստանալ Ստուպինոյի և 3-ը Տուլայի բժշկական կազմակերպություններում:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ: Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` բավարար:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: Բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Տուլայի վթարից բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն
- Տուլայում վթարված միկրոավտուբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է իրականացրել
- Տուլայի վթարից տուժած հայերից երեքի առողջական վիճակը միջին ծանրության է
- Տեսչության պետ. Միջպետական ոչ կանոնավոր փոխադրում իրականացնողներին ամբողջությամբ վերահսկել չենք կարող
- Միջպետական ուղևորափոխադրում իրականացնող վարորդն 8 ժամից ավելի մեքենա վարելու իրավունք չունի. նախարար
- Ռուսաստան մեկնողներին նախարարությունը հորդորում է օգտվել կանոնավոր ուղևորափոխադրողների ծառայություններից