Մենք չենք մտածել վերադառնալու մասին. Հալեպահայ
Հալեպահայ Լուսինե Պարսումյանն ընտանիքի հետ 2012 թվականից ապրում է Երևանում: Սկզբում եկել են որպես զբոսաշրջիկ՝ 15 օրով, սակայն Սիրիայում պատերազմական իրավիճակի պատճառով արդեն 5 տարի Հայաստանում են:
Լուսինե Պարսումյանը ներկա էր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում Փախստականի համաշխարհային օրվան և «Մենք կանգնած ենք Փախստականների կողքին» քարոզարշավի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
«2012 թվականին Սիրիայում նոր էր պատերազմը սկսվում: Որոշեցինք 15 օրով գալ Երևան՝ հանգստանալու, քանի որ աշխատանքը դադարել էր, խանութները փակ էին, տանից քիչ էինք դուրս գալիս: Սակայն շատ արագ վիճակը վատացավ, ու մենք մնացինք այստեղ: 15 օրվա հագուստ էինք բերել ընդամենը, ուրիշ ոչինչ: Բայց չարժեր մեր կյանքը վտանգելու համար հետ գնալ՝ մեր ունեցվածքի հետևից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լ. Պարսումյանը:
Նա նշեց, որ սկզբում շատ դժվար էր, չգիտեին՝ ինչ անել՝ սպասել, որ իրավիճակը լավանա և վերադառնան, թե փորձեն ինտեգրվել. «Ծանր հոգեվիճակ էր, մինչև ճանապարհ գտանք ու հիմնվեցինք այստեղ: Հալեպի բիզնեսն այստեղ շարունակեցինք: Ամուսինս արծաթագործ էր, շարունակեց իր գործն այստեղ: Արդեն հինգ տարի Վերնիսաժում վաճառում է իր պատրաստած իրերը: Կան գնորդներ՝ և տեղացի, և զբոսաշրջիկներ: Արդեն ունի իր մշտական գնորդները: Ես էլ բիժուտերիա եմ պատրաստում: Ավելի շատ մասնակցում եմ ցուցահանդեսների»:
Հալեպահայի խոսքով, օժանդակություն ստացել են և կառավարությունից, նաև կազմակերպություններից:
«Եղել են ճանապարհ ցույց տվողներ, անցկացվել են դասընթացներ, խորհրդատվություններ: Ունենք փաստաբաններ, խորհրդատվություն ենք վերցնում: Մենք մեր հայրենիքում էինք, բայց մեզ համար լրիվ օտար օրենքներ էին: Հարկայինի հետ կապված խնդիրներ չկային: Տեսնում էին, որ ոչ թե խախտում ենք անում, այլ ուղղակի չգիտենք ձևը»,- նշեց նա:
Պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե այսօր արդեն Հալեպում իրավիճակը քիչ-քիչ կարգավորվում է, կան սիրիահայեր, ովքեր վերադառնում են, արդյո՞ք մտադրություն ունենք վերադառնալու, Լ. Պարսումյանն ասաց. «Քիչ են մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ: Հիմնականում նրանք են, ովքեր մեկ տարի առաջ են եկել: Մեզ նմանները, ովքեր արդեն հինգ տարի այստեղ են, հաստատվել են, ունեն աշխատանք, բիզնես, կարծում եմ, չեն մտածում վերադառնալու մասին: Հինգ տարին քիչ չէ: Մենք չենք մտածել վերադառնալու մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում ապրող սիրիահայերն ընդգրկված են տարբեր ոլորտներում՝ բանվորությունից մինչև արվեստ, գիտություն
- Հալեպահայերը վերադառնում են իրենց տները
- Հալեպահայերը պատրաստվում են Ծաղկազարդին. «Արևելք»
- Հալեպահայ զույգն իր ամուսնության ֆոտոշարքը նվիրել է Հալեպի հաղթանակին
- Հալեպահայերը, ում գործերը լավ չեն Հայաստանում, ուզում են վերադառնալ
- Մեծ թվով հալեպահայեր երազում են վերադառնալ. Հրապարակախոսը՝ Հալեպից
- Հալեպահայերն առաջին անգամ մուտք են գործել Հալեպի Ազգային գերեզմանատուն, այցելել հարազատների շիրիմներին
- Հալեպահայերին պետք է ցույց տալ, որ Հայաստանը, կներեք, դժոխք չէ. Սաքո Արեան
- Հալեպահայ. Մեր պատկերացրածը ներգաղթի մշակույթ ստեղծելն էր
- Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. Հրապարակախոսը՝ հալեպահայերին
- Տունը քնած ես, մեկ էլ կտեսնես՝ փլատակների տակ ես. Հալեպահայ կնոջ սարսափը
- Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
- Հալեպահայ Թալին Գեսթարիլիկյանի պատրաստած քաղցրավենիքն անտարբեր չի թողել այցելուներին
- Հալեպահայ Լևոն Քեոշկերյան. Եթե օրվա հացը հանգիստ ճարվի, Հայաստանից լավ տեղ ամբողջ աշխարհում չկա
- Հոն բոլորն ալ մեզ կճանչնային, համբավ, անուն էինք վաստակել. Հալեպահայ քույրեր