Սիրահարների այգում վաղը կնշեն երաժշտության տոնը
Ամեն տարի հունիսի 21-ին, ամառային արևադարձի օրը, Երաժշտության տոնը նշվում է ողջ Ֆրանսիայում և աշխարհի հարյուրավոր երկրներում:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են, որ 1983 թվականի հունիսի 21-ին պաշտոնապես սահմանված այս տոնի նախաձեռնողը այն ժամանակվա Ֆրանսիայի Մշակույթի նախարար Ժակ Լանգն էր: Այսօր այն մեծ ժողովրդականություն է վայելում Ֆրանսիայում, իսկ տասնամյակների ընթացքում Եվրոպայում և աշխարհում Երաժշտության տոնի աճող հաջողության մասին վկայում է այն փաստը, որ 2016 թվականին նախաձեռնությանը մասնակցել է ավելի քան 120 երկիր:
Այս տարի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանում կնշի այս տոնը՝ Սիրահարների այգում հունիսի 21-ին ժամը 18-ից կազմակերպելով համերգների շարք (հասցեն՝ Մարշալ Բաղրամյան 21) Պողոսյան պարտեզների հետ գործընկերությամբ:
Ծրագրում՝ ֆրանսիական և հայկական երաժշտություն.
- ժ.18.00 -Ակտրիո և Դիանա Ազարյան (Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ)
- ժ.19.00 – Երաժշտական կոլեկտիվ՝ Մեծ բազար
- Միքայել Ոսկանյան և ընկերներ հայկական ջազ-ֆոլք խումբ, որը ներկայացնում է ջազի, ֆոլքի, ռոքի և հայկական ավանդական մեղեդիների համադրություն
- Գողթ հայկական խումբ, որը միախառնում է ոչ միայն հայկական ավանդական փողային գործիքներ, այլ նաև դաշնամուր, հարվածային գործիքներ, թավջութակ և թառ: