«Գայանե» բալետի ներկայացման տապալումը՝ հաշվեհարդար կրճատումների դեմ. նախարար
««Գայանե» բալետի տապալումը խայտառակություն էր: Լուրջ տապալում էր, սադրանք, մեղավորներն արդեն համապատասխան պատասխանատվության են ենթարկվել»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի շրջանակներում ներկայացվելու էր Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետը: Սակայն ներկայացումը չէր կայացել, քանի որ նվագախումբը դուրս չէր եկել բեմ: Ներկայացման բոլորը տոմսերը վաճառված էին եղել, դահլիճը լեփ-լեցուն էր եղել: Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանն ասել էր, որ բոլորը բացատարագրեր են գրում, թե ինչու չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, խափանել են ներկայացումը:
Ա. Ամիրյանն ասաց, որ ադմինիստարտիվ անձնակազմի 10 աշխատակից, այդ թվում երեք փոխտնօրենի, ծանուցագիր էին տվել:
«Բացատրագրերը հավաքելուց հետո պարզ դարձավ, որ ծանուցագիր ստացած փոխտնօրեններից Նարեկ Անտոնյանը դիմում է գրել ազատվելու համար՝ վերցնելով կազմակերպման մեղավորությունն իր վրա: Նրանք, ովքեր չէին եղել նվագախմբի համար նախատեսված տեղում, ստացան խիստ նկատողություն, զրկվեցին ընթացիկ հավելավճարներից, նրանք, ովքեր ներկա էին եղել, ստացան հավելավճարներ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ թատրոնում այժմ խիստ կարգուկանոն է սահմանված, երկրորդ օրն է օպերային թատրոնում ներկայացումները սկսվում են ամենաուշը ժամը 19:01-ին:
Արմեն Ամիրյանը վստահ է, որ նման բան այլևս չի կրկնվի, որովհետև սադրանք էր:
«Նրանք, ովքեր սադրել էին, բալետային խմբին ասել էին, որ նվագախումբը չի նվագում, նվագախմբին ասել էին՝ բալետային խումբը չի պարում: Պատճառը՝ հաշվեհարդար կրճատումներ դեմ ադմինիստարտիվ աշխատողների կողմից», - ասաց նա:
Նշենք, որ օպերային թատրոնում վերջերս տեղի են ունեցել կրճատումներ. 583 աշխատակցից 10 հոգի կրճատվել է՝ վարչական աշխատակազմից:
Հարակից հրապարակումներ`
- Չհասկացա «Գայանե» բալետի ներկայացման տապալման իմաստը. Կոնստանտին Օրբելյան
- Օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցած տհաճ միջադեպի մեղավորները խստագույնս պատժվելու են. Փոխտնօրեն
- «Գայանե» բալետի ներկայացումը տապալելուց հետո օպերային թատրոնում հրավիրվել է ժողով
- «Գայանե» բալետի այսօրվա ներկայացումը տապալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում