Հայ ծանրորդները մեկնարկել են աշխարհի երիտասարդական առաջնությունում
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի մեջ մտան հայ մարզիկները:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ 85 կգ քաշային կարգում երկամարտի 340 կգ արդյունքով (155+193) Դավիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Նույն քաշային կարգում Հակոբ Մկրտչյանը 339 կգ-ով (149+190)` 7-րդն էր: Երիտասարդների աշխարհի չեմպիոն է դարձել Քաթարի ներկայացուցիչ Իբրահիմ Ֆարես Էլբախը:
Վաղը` կանանց մրցապայքարում, 75 կգ քաշային կարգում հանդես կգա Սոնա Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Երիտասարդ ծանրորդները մեկնեցին Տոկիո
- Պատանի ծանրորդները մեդալ չեն նվաճել աշխարհի առաջնությունում
- Հայ ծանրորդները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան