Ժոզե Մոուրինյուն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ
Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի նկատմամբ։
Sports.ru-ն գրում է, որ պորտուգալացի մարզիչը, ով ներկայումս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է ղեկավարում, մեղադրվում է հարկերը չվճարելու մեջ։
Հաղորդվում է, որ 2011-ից 2012 թվականների ընթացքում 54-ամյա Մոուրինյուն խուսափել է 3.3 միլիոն եվրոյի չափով հարկերից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ինքնակամ 6 մլն եվրո է վճարել՝ հարկերից խուսափելու համար մեղադրանքից հետո։