Կառավարությունը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ համագործակցության ընդլայնմամբ. վարչապետ
Անցած 25 տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրթի հետ հանդիպմանը։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ՝ հատկապես տնտեսության ոլորտում: Այնուհետև Կարեն Կարապետյանն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերին և կառավարության գործունեության նոր ծրագրին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նոր ծրագրում հստակ ձևակերպված են մեր երկրի զարգացման ուղիներն ու տեսլականը:
Իր հերթին, Ջուդիթ Մարգարեթ Ֆարնոուրթը նշել է, որ Միացյալ Թագավորությունը շահագրգռված է համագործակցելու ՀՀ կառավարության հետ կոնկրետ ուղղություններով և տեղեկացրել, որ արդեն իսկ հաստատվել է Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օժանդակության մեծացման ծրագիրը: Դեսպանն ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների շրջանում մեծ է հետաքրքրությունը մեր երկրի արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Ֆարնոուրթը հույս է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան 17 և բրիտանական 100 ընկերությունների ներկայացուցիչների միջև մարտին կայացած հանդիպումների արդյունքում կստորագրվեն բիզնես պայմանագրեր և ավելացրել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ կատարվում են կոնկրետ քայլեր:
Կարեն Կարապետյանը կարևորել է բրիտանական կապիտալի և բիզնես կառավարման մշակույթի ներգրավումը Հայաստանում նախատեսվող տարբեր ծրագրերում և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կոնկրետ ուղղություններով ծավալել ակտիվ փոխգործակցություն:
Հարակից հրապարակումներ`
- «Երկրները չեն կարող ընտրել իրենց աշխարհագրական դիրքը, բայց կարող են ընտրել ապագան». Ջուդիթ Ֆարնուորթ
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին