ԵՄ-ն մտահոգված է սահմանային իրադրությամբ. Պյոտր Սվիտալսկի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բավական դժվար միջավայրում շատ լավ աշխատանք են կատարում: ԵՄ-ն աջակցում է նրանց աշխատանքին: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գոտում հակառակորդի գնդակից չորս հայ զինծառայողի զոհվելու փաստին:
«Մի քանի օրից՝ հուլիսի սկզբին, Հայաստան կժամանի ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Նրա այցելությունը հաստատում է, որ մենք կարևորում ենք և մտահոգ ենք ենք իրավիճակով: Մենք հավատում ենք, որ հիմնական դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի աջակցությունն է, բայց պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցություն դրսևորել խաղաղության գործընթացին՝ այդ թվում՝ հակամարտության կարգավորմանը հաջորդող ժամանակաշրջանում:
ԵՄ-ն մտահոգված է այս իրադրությամբ: Կյանքի կորուստն իհարկե սարսափելի է, նրանք երիտասարդներն էին, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր: Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել: Թույլ տվեք իմ կարեկցությունը հայտնել զոհերի ծնողներին: ԵՄ-ն հավատում է, որ տարածաշրջանի և Հայաստանի խաղաղ զարգացումն առաջնարհերթություն է»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
Հարակից հրապարակումներ`
- Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
- Իրավիճակի սրմանն ուղղված նոր քայլերը Ադրբեջանի կողմից միջազգային հանրությանը նետած հերթական մարտահրավերն է. ՀՀ ԱԳՆ
- Բակո Սահակյան. Անպատիժ չեն մնալու
- Արցախից երկու վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել