
Ոչ ոք օրակարգից չի հանել վիզայի ազատականացման ռեժիմի հարցը. Հայաստանում ԵՄ դեսպան
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ողջունում է վրացիների և ուկրաինացիների համարձակությունը՝ հասնելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը: Այս մասին դեսպանն ասաց այսօր կայացած քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, Հայաստանի պարագայում, շատ է խոսվում համբերության մասին:
«Վիզայի դյուրացման փորձառությունը շատ դրական է, և պետք է հասկանալ, որ այս խնդիրը ներառված է օրակարգում: Ոչ ոք օրակարգից չի հանել վիզայի ազատականացման ռեժիմի հարցը, սակայն դա նորից մի հարց է, որը պետք է որոշեն հայերը: Վրաստանի և Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ դրա համար շատ լուրջ պայմանավորվածություններ են անհրաժեշտ: Արդյո՞ք հիմա ժամանակը չէ Հայաստանում նախապատրաստելու օրենսդրական հենքը:
Եթե դուք ուզում եք ապացուցել, որ անկեղծ հետաքրքրված եք վիզաների ազատականացման ռեժիմով, կատարեք տնային աշխատանքը, նախապատրաստեք օրենքները: Ես Հայաստանը համարում եմ ընդլայնված Եվրոպայի մի մաս, հետևապես հայեր, պատրաստվեք, մի կորցերք ձեր հույսը և համբերատար եղեք»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի թեմային՝ դեսպանը նկատեց, որ ԵՄ-ն իրական օժանդակություն է տրամադրել՝ չկորցնելով հեռանկարների հետ կապված հույսն ու լավատեսությունը:
«Իհարկե, Թրանսփարենսի ինթերնեշնլի՝ Հայաստանում կոռուպցիայի մակարդակի մասին թվերը ոգևորիչ չեն, սակայն ընդհանուր տպավորությունը դրական է: Հույսեր է ներշնչում հատկապես ՀՀ կառավարության նոր հակակոռոպցիոն օրենսդրությունը»,- ասաց եվրոպացի գործիչը:
Սվիտալսկին անդրադարձավ նաև հայաստանյան լրատվական դաշտին: Շուկան, ըստ նրա, շատ է դժվարացնում անկախ ԶԼՄ-ների աշխատանքը, սակայն ԵՄ-ն հավատում է, որ հայաստանյան լրատվադաշտը բազմազան է:
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիան շահագրգռված է տեսնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի արագ ավարտը. Ս. Միկսեր
- Նալբանդյան. Հաջորդ քայլը վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունն է ԵՄ-ի հետ
- Կարեն Նազարյան. Լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում
- EEAS պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ Վիզայի ազատականացման գործընթացի շուրջ. Դիրք Շուբել
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին