ԱՄՆ-ն ընդլայնել է ռուսական կազմակերպությունների և անհատների նկատմամբ պատժամիջոցների ցանկը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված պատժամիջոցներ են կիրառել 38 անհատի և կազմակերպության նկատմամբ: Ռիա նովոստին գրում է, որ գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության համաձայն, սահմանափակումների տակ են հայտնվել 19 կազմակերություն և 19 մարդ Ռուսաստանից և Դոնբասից, այդ թվում նաև ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Սերգեյ Նազարովը:
Բացի այդ, պատժամիջոցների ցանկում է ընդգրկվել «Գիշերային գայլեր» բայք-կենտրոնը, որի հիմնադիրը հանդիսանում է համանուն մոտոակումբը: