Սպասել եմ, և վերջապես այդ օրը հասավ. Գիա Կանչելի
«Հիանալի նվագախումբ է, շատ շնորհալի երաժիշտներ են։ Ես ուրախ եմ աշխատել երիտասարդ երաժիշտների և երիտասարդ դիրիժորի հետ, առավել ևս որ նա ինձ շատ հիշեցնում է Էդուարդ Միրզոյանին»,- այս մասին ասել է ԽՍՀՄ և Վրաստանի ժողովրդական արտիստ Գիա Կանչելին՝ նախօրեին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցած կամերային երաժշտության երեկոյի ժամանակ։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ կոմպոզիտորը նշել է, որ փառատոնային երեք օրերի համերգային ծրագրերի ընտրությունը թողել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին։
Մենակատարներ Սևաստյանն ու Միլկիսն ընդգծել են, որ Կանչելիի՝ ֆիլմերի համար գրված երաժշտության շնորհիվ դիտել են կինոնկարները։ Ընդ որում, մեղեդիներն օգնել են նրանց սիրել ու հասկանալ այդ ֆիլմերը։ Եվ սա այն դեպքերից է, երբ երաժշտությունը լրացնում է ֆիլմը կամ ներկայացումը, ինչը կարելի է ասել նաև Նինա Ռոտայի և այլ կոմպոզիտորների մասին։
Կանչելին, խոսելով Երևանում իրեն նվիրված փառատոնի մասին, նկատել է, որ վաղուց՝ մոտ մեկ տարի առաջ գիտեր, որ իրեն ցանկանում են Հայաստան հրավիրել. «Սպասել եմ, և վերջապես այդ օրը հասավ։ Ինձ համար դա և՜ մեծ պատիվ է, և՜ մեծ ուրախություն»։
Հարակից հրապարակումներ`
- Երջանիկ կլինեմ, եթե կրկին կարողանամ գալ Հայաստան. Գիա Կանչելի
- Երևանում կանցկացվի Գիա Կանչելիին նվիրված փառատոն