Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը նոյեմբերին կստորագրվի
«Հայաստանը ԵՄ հետ համակողմանի և խորացված նոր համաձայնագրի ստորագրման ուղղությամբ կառուցողական մոտեցում է դրսևորում: ԵՄ-ն ավարտել է տեխնիկական և իրավական շտկումները: Սա այն գործընթացն է, որտեղ հաստատվում են համաձայնագրում առկա բոլոր դրույթներն ու եզրերը»,-այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Ես կարծում եմ, որ կարող ենք լավատես լինել, և այն հույսը, որ հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու կապակցությամբ, կիրականացվի: Այս փաստաթղթով մենք ընդգծելու ենք այն ուղղությունները, որոնցով շարժվելու ենք առաջ: Ես շատ գոհ եմ ասելով, որ տեխնիկական բանակցություններն ավարտվել են և հուսով ենք, որ ԵՄ-Հայաստան համագործակցության խորհուրդը գրավոր կընդունի գործընկերության դրույթները»,- ասաց նա:
Պյոտր Սվիտալսկիի խոսքով, ԵՄ-ն ջանասիրաբար աշխատում է գործողությունների ծրագրերի վրա՝ սերտորեն համագործակցելով ՀՀ կառավարության հետ:
Դեսպանը նաև նշեց, որ GSP+ արտոնյալ առևտրային սխեմայի մոնիթորինգի նպատակով այսօր Բրուսելից Հայաստան առաքելություն է ժամանել: Այս սխեմայի համաձայն, Հայաստանը հնարավորություն է ստանում իր ապրանքներն ազատորեն դուրս բերել եվրոպական շուկա, սակայն առաջնահերթ պետք է դիտարկի աշխատանքային իրավունքի կոնվենցիայի իրացումը Հայաստանում:
«Սա երկկողմ շահեկան սխեմա է, որը ծառայում է Հայաստանում բարեփոխումների նպատակին»,- ընդգծեց դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակցիները սրտանց կողջունեն ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը. Ջ. Ապատուրայ
- Ֆրանսիայի դեսպանը չի կասկածում՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի
- Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրն ինքնին համապարփակ և ամբողջական փաստաթուղթ է. տնտեսագետ
- Հնդկաստանի հատուկ բանագնացը Հայատանում է
- Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են բնականոն հունով. Գարեգին Մելքոնյան
- «Լինելու է ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիր». Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան