Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր հավատում են, որ ԵՄ-ն այս երկրում լավ գործ է անում:Սա մոտիվացի է մեր աշխատանքի համար: Սովորական քաղաքացիների կողմից աջակցությունը մեծ խթան է: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
«Իհարկե, մենք խոնարհաբար ընդունում ենք, որ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում՝ ինչ ենք ցանկանում մենք անել, սակայն մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիներն ավելի շատ զգան մեր օժանդակությունը: Ես այստեղ չեմ եկել մասնակցելու հանրային քննարկման: Դա իմ դերը չէ, բայց շատ դրական է, որ արտաքին դիտորդը տեսնում է, որ Հայաստանը ներգրավված է կառուցողական քննարկումների մեջ: Մենք միշտ դրական տրամադրված կլինենք տեսնելով, որ առանցքային հարցերի շուրջ լավ քննարկումներ կծավալվեն»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով հայաստանյան վերջին ընտրությունների վերաբերյալ իր գնահատականներին և ՀՀ իշխանության պատասխան դիտարկումներին՝ Պյոտր Սվիտալսկին նշեց. «Նախքան մեկի վրա հարձակվելը, ստուգել աղբյուրը, նայել տեսանյութը: Նախքան հապշտապ հետևություններ անելը հարգեք ձեր խոսակցին: Սա իմ խորհուրդն ու առաջարկն է հայերին: Ես չեմ հաղորդել և չեմ հաղորդի ուղերձներ իշխանավորներին՝ հանրային ուղերձների միջոցով: Մենք իշխանությունների հետ շատ լավ, աշխատանքային հարաբերություններ ունենք, հաղորդակցման լավ ալիքներ: Ես կարող եմ անկեղծ երկխոսության մեջ մտնել իշխանությունների հետ: Ոչ մի գնահատական ու կարծիք, որ իմ կողմից հայտնվել է հանրային միջոցառումների ընթացքում, նորություն չէ իմ խոսակիցների համար:
Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ԵՄ-ն Հայաստանին շատ մեծ՝ ավելի քան յոթ միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել: Իհարկե, մենք դա արել ենք ՀՀ .իշխանությունների բացահայտ խնդրանքի հիման վրա: Եթե մեր աջակցությունն այլևս ցանկալի չէ, մենք մեր ներկայությունը չենք պարտադրի: Մեր աջակցության շնորհիվ էր, որ Հայաստանում շատ բարելավումներ հնարավոր դարձան: Մենք հարգում ենք ՀՀ քաղաքացու սուվերեն ընտրությունը: Մենք պետք է ընդունենք, որ կան աշխատանքային պայմանավորվածություններ, որոնք այլոց հնարավորություն են տալիս արտահայտել կարծիք՝ այս կամ երկրում կատարվողի վերաբերյալ»,- ասաց դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- Դա որոշակի փորձ է ներքին քաղաքականությանը միջամտելու. Դավիթ Հարությունյանը՝ Պյոտր Սվիտալսկու հայտարարության մասին
- Պետք չէ գույները խտացնել, դա ծայրահեղացված մոտեցում է. Տիգրան Մուկուչյան
- Եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր. Պյոտր Սվիտալսկի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան