ԿԸՀ. ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել
«Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների վերահաշվարկի, արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ չեն ստացել»,-այս մասին Panorama.am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Հունիսի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը լրացել է այսօր` ժամը 11.00-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվցին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Նշենք, որ 9 համայնքներից 7-ում գործող համայնքապետերն են վերընտրվել, երկուսում նրանք առաջադրված չեն եղել: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 9 համայնքներից 3-ում քվեարկվել է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և 2 համայնքում` 3 թեկնածու:
Հունիսի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները