Ռեժիսոր Ա.Կոզլովը նախատեսում է ֆիլմ նկարահանել «ռուսական «Տիտանիկ»»-ի մասին
Ռեժիսոր Ալեքսեյ Կոզլովը ցանկանում է նկարահանել «Զբոսանավ 725» պատմական ֆիլմը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ռեժիսորը հայտնել է ՌԴ մշակույթի նախարարությանը տեղի ունեցած նիստի ժամանակ:
Այս խորտակված նավը պատմաբանները անվանում են «ռուսական» Տիտանիկ»» զոհերի մեծ թվի պատճառով: 1941 թ. սեպտեմբերի 17-ին Լենինգրադի շրջափակումից մարդկանց տարհանման ժամանակ զբոսանավը տրվել է հոսքին և խորտակվել Լադոգա լճում: Զոհվել է 1000 մարդ, հիմնականում զինվորական վարժարանների շրջանավարտներ, կուրսանտներ, նրանց ընտանիքի անդամները, երեխաներ և կանայք:
Ռեժիսորի խոսքով, մինչև 2004 թվականը այդ պատմությունը գաղտնի էր պահվում:
«Ֆիլմը հիմնված կլինի իրական պատմական փաստերի վրա, մենք պահպանում ենք շատ բան»,- ասել է նա: