Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ Բուժծառայության վարչության պետ Կամավոր Խաչատրյանը:
«Վիճակը ծանր է, բարդ վնասվածք է ստացել: Դեռ միացված է արհեստական շնչառական ապարատին, մեկ-երկու օրից կփորձենք շնչառական ապարատը հանել: Եւ միայն այդ ժամանակ կկարողանանք վիճակը հստակ գնահատել»,- նշեց բուժծառայության վարչության պետը՝ հավելելով, որ այս պահին անհրաժեշտ բոլոր միջոցառումներն արվում են:
Կամավոր Խաչատրյանը նշեց նաև, որ վիրավոր զինվորի առողջական վիճակի դինամիկայում վատացում չկա: «Մեզ հաջողվում է այդ վիճակը պահպանել, ինչն այս փուլում շատ կարևոր է: Իսկ մի քանի օրից արդեն կկարողանանք անցնել բուժման մյուս փուլին»,- ընդգծեց Կամավոր Խաչատրյանը:
Նշենք, գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած Յուրի Զաքարյանին Ստեփանակերտում վիրահատել են, հետազոտությունների արդյունքներից ելնելով՝ վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել 1997 թվականին ծնված ՊԲ զինծառայողներ Արայիկ Մատինյանը, Վիգեն Պետրոսյանը, Վարդան Սարգսյանը : Երեք զինծառայող՝ Արմեն Վարդանյանը, Յուրի Զաքարյանը, Մյասնիկ Հովհաննիսյանը վիրավորվել են:
Հունիսի 17-ին ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ ևս դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր Երևան տեղափոխված վիրավոր զինծառայողն անգիտակից վիճակում է
- Զինծառայող Արմեն Վարդանյանն ունի գլխի հրազենային թափանցող վիրավորում
- ԱՆ. Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի
- Արցախից Երևան տեղափոխված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Կամավոր Խաչատրյան
- Արցախից երկու վիրավոր զինծառայող տեղափոխվել է Երևան
- Արցախի ՊՆ. Այսօր առավոտյան Արցախում զինծառայող է զոհվել
- Արցախում հակառակորդի կրակոցներից երեք զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին