Շաշկու վարպետի արձակուրդը Հայաստանում՝ լեռներ, եկեղեցիներ, մրցաշարեր
Մինսկից շաշկիի սպորտի վարպետ Վիտալի Անիսկոն արձակուրդն անցկացրել է Հայաստանում։ Ռուշաշկիֆոնդ-ը գրում է, որ Սպորտի վարպետը բավականին հագեցած ծրագիր է ունեցել։
Հայաստանի գեղատեսիլ վայրեր այցերից հետո, բնականաբար, շփվել է նաև հայ գործընկերների հետ։ Նա այցելել է Երևանի մարզատրամաբանական խաղերի (շախմատ, շաշկի) դպրոց, հանդիպել ֆեդերացիաների նախագահ Ալբերտ Պողոսյանի հետ, որից հետո, Վիտալի Անիսկոն անցկացրել է միաժամանակյա խաղ երևանցի երեխաների հետ։
Երևանում սպորտի վարպետին հայտնել են, որ պատրաստվում են շաշկիի ուժեղագույնների թիմ հավաքել՝ Միջազգային բլից-մրցաշարին մասնակցելու համար։
Անիսկոն հավելել է, որ հունիսի 17-ին, Երևանում մասնակցել է բլից-մրցաշարի և կարողացել է գրավել առաջին տեղը։