Իրավունք 09:47 20/06/2017 Հայաստան

Ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ

ՀՀ կառավարության 2017-2022 թվականների ծրագրի համաձայն՝ գործադիրը շարունակելու է ջանքեր գործադրել ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և ՀՀ օրենքներով երաշխավորված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման համար:

Ծրագրում նշված է, որ արդարադատության ոլորտում ՀՀ կառավարության բարեփոխումներն ուղղված են լինելու ՀՀ Սահմանադրության փոփոխություններից բխող օրենսդրության արդիականացմանը, մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը, դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովմանը, նորարարական լուծումների միջոցով արդարադատության համակարգի նպատակների իրացմանը:

Նոր դատական օրենսգիրքը սահմանադրական օրենքի մակարդակում նախատեսում է վերհանված խնդիրների լուծումները՝ դատական համակարգում տարբեր ատյանների դատարանների լիազորությունների համակարգը պետք է լինի հստակ տարանջատված և բալանսավորված, անհրաժեշտ է կատարելագործել դատարանների և դատավորների ներքին անկախության ապահովման մեխանիզմները, դատական գործընթացներում հնարավորինս պետք է անցում կատարել էլեկտրոնային ձևաչափերի կիրառմանը, անհրաժեշտ է վերանայել դատական քննության ընթացակարգը՝ ներդնելով ժամանակակից գործիքներ, դատարանների արդյունավետությունը բարձրացնելու և ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով անհրաժեշտ է խթանել վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացմանը:

Անչափահասների արդարադատության ոլորտում բարեփոխումներն ուղղված են լինելու երեխաների համար արդարադատության հասանելիություն ապահովող կառուցակարգերի ստեղծմանը և զարգացմանը, իրավախախտ, տուժող, վկա երեխաների իրավունքների պաշտպանությանը և անհրաժեշտ առանձնահատկությունների արտացոլմանը ՀՀ օրենսդրության մեջ և պրակտիկայում:

Արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների և բիզնեսի սպասումներն արդարացնելու նպատակով հարկադիր կատարման ոլորտում նախատեսվում են իրականացվեն բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն ՀՀ-ում ներկայումս գործող հարկադիր կատարման ենթակա ակտերի՝ սահմանված պահանջների արդյունավետ, համաչափորեն, սեղմ ժամկետներում և կողմերի իրավունքների պահպանմամբ իրականացմանը՝ միաժամանակ ապահովելով տեղեկատվական համակարգերի համակցումը խոցելի խմբերի իրավունքների երաշխավորմանը, ինչպես նաև բիզնես միջավայրի բարելավմանը:

ՀՀ կառավարությունը ծրագրի շրջանակներում ջանքեր կգործադրի քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման, կրկնահանցագործության կրճատման և հանցանք կատարած անձանց սոցիալական վերաինտեգրման գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Միջոցներ կձեռնարկվեն պրոբացիայի ծառայության նպատակային գործունեությունը և արդյունավետությունն ապահովելու, պատիժը կրող և կալանավորված անձանց իրավունքները պաշտպանելու և օրենքով սահմանված պատժի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կառուցակարգեր ստեղծելու ուղղությամբ: Արդարադատության մատչելիության և արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ընդլայնել ՀՀ նոտարիատի ինստիտուտի ներգրավման շրջանակները, ինչը կնպաստի անձանց միջև հետագա վեճերի կանխարգելմանը:

Հակակոռուպցիոն ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2018 թվականի ավարտը զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել և գործարկել միջազգային իրավական չափորոշիչներով նախատեսված և պահանջներին համապատասխանող հակակոռուպցիոն կանխարգելիչ ինքնավար մարմին: Նախատեսվում է մինչև 2018 թվականի ավարտը ձեռնարկել միջոցներ գործող հակակոռուպցիոն ռազմավարության շարունակական իրականացման ուղղությամբ՝ շեշտադրելով հանրային ծառայության համակարգում բարեխիղճ, ազնիվ ու արհեստավարժ կադրերով համալրելու անհրաժեշտությունը, մշակել հակակոռուպցիոն նոր գործուն, հեռանկարային ռազմավարություն՝ նոր հակակոռուպցիոն թիրախային ոլորտների սահմանմամբ, մինչև 2018 թվականի ավարտը ներդնել, զարգացնել ազդարարների պաշտպանության գործուն կառուցակարգերը և ապահովել դրանց կիրարկումը, ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ՝ ազդարարին անանուն կերպով հաղորդում տալու հնարավորության տրամադրմամբ: 

Գործարար միջավայրի բարելավման և բիզնեսի շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծ և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողով ու մինչև 2018 թվականի ավարտը՝ որպես գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ միջոց ներդնել՝ գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ:

Կառավարության ծրագրին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ նախօրեին գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության 2017-2022 թթ ծրագրին: Դրան հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին կգումարվի ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական նիստ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}