«Հանրակրթության մասին» օրենքում ուսուցչի օգնականի հաստիքի ներդրման պահանջ է դրված. «Իրավունք»
Պարզվում է՝ «Հանրակրթության մասին» օրենքում ուսուցչի օգնականի հաստիքի ներդրման պահանջ է դրված, որը համընդհանուր ներառման մի մաս է կազմում և այն մինչև 2025 թվականը պետք է ներդրվի Հայաստանի բոլոր դպրոցներում: Ընդ որում՝ այս ծրագիրը բավականին ակտիվ առաջ է մղում ՀՀ կրթության և գիտության ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանը:
Թե որքանով է նպատակահարմար այսպիսի հաստիքի ներդրումը դպրոցներում, «Իրավունք»-ը փորձել է պարզել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ, ՀՀԿ-ական Աննա Ստեփանյանից, ով, ի դեպ, եղել է Սիամանթոյի անվան 162 դպրոցի տնօրենը:
Սակայն թերթի հարցն ամենևին էլ Ստեփանյանի սրտով չի եղել, ինչից խուսափելով՝ ասել է. «Ես ունեմ իմ վերաբերմունքը, կասեմ...»: Իսկ թե երբ, ժամկետներ չի նշել՝ հավելելով. «Ես սիրով պատասխանելու եմ բոլոր հարցերին»: