Վերամշակողներին կտրամադրվի մատչելի տոկոսով վարկեր՝ մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարման համար. նախարար
«Գյուղատնտեսության ոլորտում շատ խնդիրներ ունենք, ինչն ապացուցեցին նաև այսօր այստեղ բարձրացված հարցերը՝ կապված բնակլիմայական աղետների հետ»,- Ազգային ժողովում կառավարության 2017-2022 թթ. ծրագրի քննարկման ժամանակ ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, կառավարության բոլոր անդամները և գերատեսչությունները մտահոգված են այդ հարցերով, կներկայացնեն խնդիրների լուծումներ:
Նախարարն ասաց, որ չնայած այդ խնդիրներին, կան նաև շատ դրական ազդակներ. «Ունենք խոշոր ընկերություններ, որոնք գյուղատնտեսության ոլորտում կատարում են զգալի ֆինանսական ներդրումներ, նոր տեխնոլոգիաներ են կիրառում, հաջողություններ են գրանցում թե արտադրության ոլորտում, թե արտահանման մեջ»:
Ի. Առաքելյանի ներկայացմամբ, կառավարության նոր ծրագրով գյուղատնտեսության նախարարությունը իրականացնելու է աշխատանքներ, պայմաններ է ստեղծելու, որպեսզի փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները ևս զարգանան ու եկամուտներ ապահովեն:
«Գյուղատնտեսության ոլորտում կենտրոնանալու ենք ոլորտի ներդրումների ապահովագրության, արդյունավետության բարձրացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, ժամանակակից ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա»,- նշեց նախարարը՝ թվարկելով այն ծրագրերը, որոնք իրականացնելու են նշված թիրախներին հասնելու համար:
Նա ասաց, որ գյուղատնտեսության ոլորտում սկսելու են իրականացնել աշխարհագրական թվայնացման համակարգի ներդրման ծրագիրը, առանցքային է գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրը, ստեղծվելու է գյուղատնտեսական նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի կայան:
«Ներկայում գյուղացիական տնտեսությունների համար արդիական է մնում արտադրած գյումթերքի իրացումը և վերամշակողների կողմից ֆինանսական պարտավորությունների ժամանակին կատարումը: Նախարարությունը մշակել է գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին մատչելի պայմաններով վարկերի տրամադրման ծրագիր: Վերամշակողներին կտրամադրվի մատչելի տոկոսով վարկեր, որոնք պետք է նպատակուղղվեն բացառապես մթերվող գյուղատնտեսական հումքի արժեքի վճարմանը: Այսպիսով, գյուղացիական տնտեսությունների համար հնարավորություն կստեղծի կարճ ժամկետում ստանալ իրացված հումքի արժեքը»,- նշեց նախարարը:
Ոլորտում, Ի. Առաքելյանի խոսքով, շարունակ է արդիական մնալ անհրաժեշտ մասնագետներով համալրման հարցը. «Այդ նպատակով կվերակառուցենք խորհրդատվական բլոկը»:
Նա նշեց, որ ուշադրության կենտրոնում է լինելու սննդամթերքի անվտանգության ապահովումը, նախատեսել են ներդնել գյուղացիական կենդանիների հաշվառման, համարակալման թվայնացված համակարգը, հաջորդաբար անցնել պարտադիր սպանդանոցային մորթի:
«Իրականացնելու ենք արտադրողի պաշտպանությանն ուղղված համալիր ծրագրեր: Հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նախատեսում ենք վարկային տոկոսի սուբսիդավորում, որով գրեթե կբացառվի կարկատահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավի բերքի որակը, կավելանա տնտեսվարողների եկամուտ»,- ասաց նախարարը:
Ամփոփելով կառավարության ծրագրում գյուղատնտեսական ոլորտին վերաբերող ծրագրերի ներկայացումը, Իգնառի Առաքելյանն ասաց. «Ծրագրերը միտված են ոլորտում իրականացվող համակարգային զարգացումներին, որոնք մեզ հնարավորություն կտան 2-3 տարի անց անհրաժեշտ և բավարար հիմք ունենալ, որպեսզի մեր երկրում զարկ տանք արդյունաբերական, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ մասնագետներով համալրված գյուղատնտեսություն»:
Հարակից հրապարակումներ`
- Խոսրով Հարությունյան. Կառավարության ծրագրի հիմնական մեխը համակարգային բնույթի բարեփոխումներն են
- Արամ Սարգսյան. Շարմազանովի ելույթից հետո եկա այն համոզման, որ այս ծրագիրը 7 ամսվա ճակատագիր ունի
- Դավիթ Լոքյան. Նախատեսվում է մինչև 2025 թվականը Երևանից դուրս ապահովել մինչև 60 հազար աշխատատեղ
- Դավիթ Հարությունյան. Զարգացվելու է անվճար կամ մատչելի իրավական օգնությունը
- Արտակ Զեյնալյան. Չափազանց կարևորում ենք աբխազական երկաթգծի վերագործարկումը
- Շարմազանով. Արցախի մասին մի տողով է գրված, բայց շատ դիպուկ
- Վարդան Արամյան. Մշտապես կան ռիսկեր
- Նաիրա Զոհրաբյան. Կառավարության ծրագրին «Ծառուկյան» դաշինքը դեմ կքվեարկի
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Սեյրան Սարոյան. Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան