Կարեն Տոնականյանն ապահովել է աշխարհի առաջնության ուղեգիր
Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է Բուլղարիան ներկայացնող Էլիան Դիմիտրովին և մտել քառորդ եզրափակիչ։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Տոնականյանը միաժամանակ ապահովել է աշխարհի առաջնության ուղեգիր:
Նախօրեին ռինգ մտած Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ 75 կգ Արման Դարչինյանն ու 91 կգ Նարեկ Մանասյանը պարտվել են 1/8 եզրափակչում։
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են Հովհաննես Բաչկովն ու Կարեն Տոնականյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԵԱ. Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում է
- ԵԱ. Այսօր ռինգ կմտնեն Հայաստանի հինգ բռնցքամարտիկները
- Հայ բռնցքամարտիկը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
- Բռնցքամարտի հավաքականը մեկնել է Խարկով
- Հայտնի է Եվրոպայի առաջնությունում բռնցքամարտի հավաքականի կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան