Խոսրով Հարությունյան. Կառավարության ծրագրի հիմնական մեխը համակարգային բնույթի բարեփոխումներն են
Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը կառավարության ծրագրի հիմնական մեխը համարում է առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալը, որոնք որևէ կապ չեն ունենա այս կամ այն ահնատի հետ:
«Այս փաստաթղթի հիմնական մեխը համակարգային բնույթի բարեփոխումներն են, այս փաստաթուղթն ասում է, ինչպես բարեփոխել»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա որպես օրինակ մատնանշում է արտահանողների ապահովագրության ներդրումը, որը, ըստ Հարությունյանի, անհրաժեշտ ու օգտակար, լուրջ ինստիտուտ է:
«Պայմանավորվա՞ծ կլինի, արդյոք այս ինստիտուտի գոյությունը նրանից՝ վարչապետը Կարեն Կարապետյա՞նն է, թե ոչ: Անկասկած՝ ոչ: Ծրագրի առավելությունը հենց այսպիսի լուծումներ են, որոնք չեն պայմանավորվում որևէ անհատի հետ: Ստեղծել տնտեսական, քաղաքական անշրջելի կայուն երաշխքիներ՝ անկախ այն բանից, թե ով է կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, որպեսզի դրանք կարողանան գործել»,-ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ կառավարության այս ծրագիրը չիրականացնելու որևէ շանս ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը չունեն: Նա ծրագիրը համարեց հավակնոտ, կարծիք հայտնեց, որ այն արժանի է հավանության:
Մանրամասները՝ քիչ անց տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան