Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին զարմացրել է վարչապետի կողմից կառավարության ծրագրի «անհավես, անէմոցիա, անէքսպրեսիա» ելույթը:
«Դուք այսպիսին չէիք, երբ առաջին անգամ ծրագիրը ներկայացնում էիք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը կառավարության ղեկավարին, ապա հետաքրքրվեց, թե որն է պատճառը:
«Այնպիսի տպավորություն է, որ քիչ առաջ Ձեզ ասել են, որ դուք էլ չեք լինելու վարչապետ»,-կարծիք հայտնեց Մարուքյանը:
Նա ասաց, որ խորհրդարանական ընտրություններից հետո էլ երկիրը սպասումների մեջ է, չկա կարևոր հարցի պատասխան, թե ով է լինելու վարչապետը 2018 թվականին:
«Եթե դուք եք լինելու, այդ բարձր ամբիոնից ասեք, մենք էլ իմանանք, ում հետ ենք բանակցում»,-ասաց պատգամավորը:
Վարչապետն ի պատասխան արձագանքեց. «Անհավես չեմ, ու չգիտեմ, ոնց անեմ, որ նման տպավորություն չթողնեմ: Վարչապետ լինելու եմ, թե չէ, բազմաթիվ անգամ պատասխանել եմ, պատասխանս չի փոխվել: Կառավարության ծրագիրը՝ 2017-2022 ֆիքսել ենք, գուցե մասամբ պատասխանում է այդ հարցին»:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Մինչ այժմ իրականացրել ենք այն ամենը, ինչ նախատեսել ենք
- Սեյրան Սարոյան. Թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում
- Վարչապետ. Ուզում եմ ռեալիստ լինենք
- «Կյանքի որակ փոփոխող ծրագիր է». ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին